Search

Սոնա Մայիլյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր – Ավագ դպրոց վարժարան

Month

September 2015

Կարինե Խոդիկյան

10917741_697915776992174_748548114_n

Կարդացի Կարինե Խոդիկյանի «Հետ Չնայես» .պիեսը: Իմ կարծիքով, պիեսի բուն իմաստը այն էր, որ մարդիկ չնայեն իրենց հին սխալներին ու չանեն այդ նույն սխալները: Հետ չնայեն, թե չէ նորից կընկնեն նույն իրավիճակների մեջ: Նայելով հետ `քարանում ես , քարանում է սիրտդ ու դառնում ես անսիրտ: Պետք է առաջ նայել , քայլել առաջ, բայց և միանշանակ չանել նույն սխալները : Հետ նայելով `մարդիկ շատ բան են հասկանում, բայց և անյպես ափսոսանքի զգացումը թույլ չի տալիս ապրել նոր կյանքի օրով ու նոր զգացումներով: Ափսոսանքի զգացում, որ սրտիդ խորքում ասում է . «ինչու այն ժամանակ այսպես չարեցիր , ինչու չքայլեցիր ժամանակին հավասար»: Ու շատ հարցեր մեզ գցում են մտամոլորության մեջ, իսկ մե՞նք, մենք ընկնում ենք այդ թակարդը ու… ու ապրում` դրանով օրեցօր ողբալով այդ սխալը : Հետ նայելով ` սկսում ենք մոռանալ ներկայի մասին ու տառապում ենք անցողիկ անցյալով : Ընկնում ենք վանդակի մեջ կամ մի մութ ու խավար արկղի մեջ, որի մեջ միայն քո ներքին ձայնն է խոսում ու մեղադրում, իսկ մենք կուլ ենք տալիս մեղադրանքնները ու սկսում ենք ուղղել : Ինչը՞ ուղղել, անցյալը՞, որը արդեն անցել է :Նայում ենք հետ ` ուղղելով հինը, կորցնում ենք նորը ու դա ավելացնում մեր սխալներին ու այդպես շարունակ , այնքան մինչև գտնում ենք ճիշտ ապրելու ձևը, հասկանում ենք մեր կատարածի ու չկատարածի տարբերությունը , հասկանում ենք ուղղածի ու անցյալում թողածի տարբերությունը, հասկանում ենք, երբ արդեն ուշ է լինում : Նոր կյանք սկսելու համար հարկավոր է ՀԵՏ ՉՆԱՅԵԼ, անցնել բոլորը դժվարությունների միջով ու հասնել նպատակին:

Ողջույն ~~

10384926_724709720969752_3408108693551918876_n

Ես Սոնա Մայիլյանն եմ , սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի – Ավագ դպրոց վարժարանում : Սիրում եմ իմ կրթահամալիրը , որտեղ բոլորը ասես մի մեծ ընտանիք լինեն , զարմանալի ու հետաքրքիր պատմություններով, կրթական ոճով ու մյուս կրթահամլիրյան մեդիա ծրագրերով , տարբերվում է մյուս բոլոր կրթական համալիրներից : Սիրում եմ իմ կրթահամալիրը իմ ընկերներին իմ մեծ ընտանիքին , որտեղ բոլորը սիրում են և սիրվում են ,աշխատում են սիրով այլ ոչ թե պարտադրողական զգացումով : Որտեղ մի ամբողջ մեդիա ծրագրեր են , շաատ հնարավորություններ ՝ հասնելու քո երազանքին կամ երազանքներին : Որտեղ ամեն րոպե սովորում ես նոր բան , նոր երազանք ես ստեղծում ու նոր մտքերով:

Եվ իհարկե ճամփորդություններ, միշտ և միշտ ճամփորդում ենք ու բացահայտում աշխարհը, Հայաստանը մի նոր տեսանկյունից :

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑