Այսօր, ինչպես նշված էր կայքում ,մեր իրավագիտության դասը անցկացրինք սեմինար֊պարապմունքով, որը մեզ հետ անցկացրեց Տաթևիկ Բարսեղյանը։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին կոռուպցիայի  ճյուղերը։ Կատարեցինք քննարկում այդ թեմայի  շուրջ՝ թե ի՞նչ է առհասարակ նշանակում կոռուպցիա եվ ինչքանո՞վ է այն արդի Հայաստանում։ Ի՞նչ միջոցներ են կիրառվում կաշառքը կանխելու համար և արդյոք պատժելի է այն մեր օրենքի ներսում։ Իմացանք, որ եթե քաղաքացին ստանում է կաշառք երկու օրվա ընթացքում ինքնակամ ներկայանալով ՀՀ  ոստիկանական բաժանմունք՝ ազատվում է պատժի կիրառումից։ Ամփոփելով սեմինար-դասը նշեմ,  որ շատ դյուրին էր,ուսուցողական  ու հետաքրքիր …

Շնորհակալություն այս սեմինարի համար Թրասփարենսի ինթերնեշնլ կազմակերպությանը և սեմինարավար Տաթևիկ Բարսեղյանին: